ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ճիշտ է ընկալել թե՛ հանձնարարությունը, թե՛ հանձնարարված «տնային աշխատանքը»

Ճիշտ է ընկալել թե՛ հանձնարարությունը,  թե՛ հանձնարարված «տնային աշխատանքը»
26.08.2025 | 16:02

Օգոստոսի 8-ից հետո փոխվել է մեկ բան. մինչև օգոստոսի 8-ը Ալիևը հայ հասարակությանը կոչում էր «ռևանշիստ» և հանձնարարում Փաշինյանին արմատախիլ անել դա: Նա էլ լցնում էր բանտերը «ռևանշիստներով», այսինքն, քաղբանտարկյալներով, լինի հոգևորական, լինի բարերար, լինի զոհված զինվորի հայր կամ կին: Հիմա օգոստոսի 8-ից հետո Ալիևը հայ հասարակուությանը կոչում է «հիվանդ»: Կարծում եմ՝ Փաշինյանը ճիշտ է ընկալել թե՛ հանձնարարությունը, թե՛ հանձնարարված «տնային աշխատանքը» և, բացի «բուժիչ քարոզներից», նաև լցնելու է գժանոցները նրանցով, ովքեր, ըստ Ալիևի, «հիվանդ» են: Այսինքն, մենյույում կա երկու ընտրություն՝ կա՛մ բանտ, որպես «ռևանշիստ», կա՛մ գժանոց, որպես «հիվանդ»: Սա է մինչ օգոստոս 8-ի և հետոյի տարբերությունը: Մնացածը տառացիորեն նույնն է, ինչ մինչ օգոստոսի 8-ը, որքան էլ ձեր ականջներից լապշա կախեն ու Հ1 միացնեն, աչքերին էլ վարդագույն ակնոց դնեն ու ֆեստիվառ ուղարկեն:

P.S. Իմիջիայլոց, որևէ մեկը տեղյա՞կ է՝ Էջմիածինն ու վեհարանը Վեհից ազատող ու կուսություն ստուգող էն խմբերից ի՞նչ կա, ձևավորե՞ց: Պահանջում եմ, որ ձևավորի ու գործն ավարտի, որ ես էլ կողմնորոշվեմ՝ ես ու հայ հասարակության մոտ 80%-ը բա՞նտ ենք գնում, գժանո՞ց, թե՞, մեղմ ասած, էս մենյուն ամեն դեպքում տալիս ենք այն կազմողների ձեռքը:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2813

Մեկնաբանություններ